Ռուսաստանի դատարանը վեցուկես տարվա ազատազրկման դատապարտեց «Ազատություն» ռ/կ լրագրող Ալսու Կուրմաշևային, փոխանցում է AP-ն։ Կուրմաշևան կալանքի տակ է ավելի քան 8 ամիս, մեղադրվում է որպես «օտարերկրյա գործակալ չգրանցվելու», բանակի մասին «կեղծիքներ տարածելու» համար։
Լրագրողը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը։
Կազանում դատավճիռը կայացվել է ուրբաթ օրը, նույն օրը, երբ Ռուսաստանի Եկատերինբուրգի դատարանը լրտեսության մեջ մեղադրվող Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին դատապարտեց 16 տարվա ազատազրկման։ WSJ-ը հերքել է իր լրագրողի հասցեին մեղադրանքները։
«Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը դատապարտել է Կուրմաշևայի դեմ դատավարությունը, դատապարտումը որակել «արդարության ծաղր»՝ ընդգծելով, որ միակ արդարությունը կլինի այն, որ նա ազատ արձակվի բանտից։
«Ամերիկայի քաղաքացի, մեր սիրելի գործընկերը շատ ավելի վաղ պետք է վերամիավորվեր իր սիրելի ընտանիքի հետ», - AP-ին ասել է Սթիվեն Կապուսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական դատարանը երկարաձգեց «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքի ժամկետը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Պուտինից պահանջում է ազատ արձակել ամերիկացի լրագրողներ Կուրմաշևային և Գերշկովիչին