Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում ազատ արձակել Ռուսաստանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ «Ազատության» լրագրող Կուրմաշևային


Ռուսաստան - «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան Մոսկվայի դատարանում, 1-ը ապրիլի, 2024թ.
Ռուսաստան - «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան Մոսկվայի դատարանում, 1-ը ապրիլի, 2024թ.

Եվրախորհրդարանը այսօր բանաձև ընդունեց՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի բոլոր քաղբանտարկյալներին՝ այդ թվում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային և The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին։

Կուրմաշևան Ռուսաստանի մեկուսարանում է 2023 թվականի հոկտեմբերից։

Քաղբանտարկյալների շարքում Եվրախորհրդարանի բանաձևում նշված են նաև ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը, իրավապաշտպան Օլեգ Օռլովը, Ալեքսեյ Նավալնիի թիմակից Քսենյա Ֆադևան, լրագրող Իվան Սաֆրոնովը։

XS
SM
MD
LG