Ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը

Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքը սկսվեց զորակցության խոսքերով այսօր Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժածներին։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց՝ շարժումը չի մարել, այլ ավելի է բյուրեղացել ու նպատակային դարձել։

Իշխանությունները մինչդեռ շարունակում են պնդել՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

Բագրատ սրբազանն ավելի վաղ ասել էր, որ հավանաբար այսօր կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը, ինչպես նաև շարժման օրակարգը։ Նաև նշել էր՝ Փաշինյանի կառավարությանը փոխարինող անցումային կառավարությունը վերկուսակցական պետք է լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքը չի չեղարկում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական. Բագրատ սրբազան