Հայաստանի վարչապետի բացատրությունը պաշտոնանկությունների մասով՝ մասնավորապես, որ անձնավորված խնդիր չկա, այլ համակարգերի հետ էին դրանք կապված, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը բնորոշեց իբրև «շատ խիստ ինքնագնահատական»:
«Որովհետև եթե փաթեթային կադրային ջարդ է կազմակերպում, լղոզում է նրանցից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության գործոնը, դա ինքնախոստովանություն է, որ ինքը տապալել է երկրի կառավարումը», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեղափոխական թիմի 1 անդամ և նախահեղափոխական շրջանի պաշտոնյաներ. Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին 2 խմբի է բաժանել«Հիմա ցանկացած մեկնաբանություն պատրաստ է տալ Նիկոլ Փաշինյանը՝ առնվազն երեք-չորս պաշտոնյայի մասով Սահմանադրության խախտումները կամ գերազանցելու իր վարքագիծը արդարացնելու համար», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:
Դիտարկմանը՝ «երեք-չո՞րս, մասնագետները կարծես միայն Կարեն Անդրեասյանի մասով են կասկածի տակ դնում», Սուրենյանցն արձագանքեց. - «Ոչ, Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ինչ-որ իրավական հիմքերի պատճառով պիտի հեռացվի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն էլ, ինչ-որ հիմքեր պիտի լինեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը. սահմանադրագետ«Բայց մյուս կողմից՝ նշանակողն ինքն է», - սրան ի պատասխան էլ «Դեմոկրատական այլընտրանք»-ի առաջնորդը նշեց. - «Այո, լավ, էդ չորսին մի կողմ եթե նույնիսկ դնենք, Կարեն Անդրեասյանի մասով և պատգամավորների մասով ինքը Սահմանադրության ուղիղ ութ հոդված է գերազանցել»:
«94-րդ հոդվածը Սահմանադրության պատգամավորական մանդատը համարում է ժողովրդի սեփականությունը, հետևաբար՝ կուսակցության ղեկավար կլինի, թե ով կլինի, իրավունք չունի նման հորդոր կամ խնդրանք անել, առավել ևս, եթե այդ չակերտավոր խնդրանքը ուղեկցվում է տվյալ մարդու հետ կապված շատ ակտիվ քննչական գործողություններով», - ասաց Սուրենյանցը՝ շարունակելով. - «Եթե Աղազարյանի հետ կապված խնդիր կար, գլխավոր դատախազը հիմա պիտի խորհրդարանում լիներ, և դա կլիներ տրամաբանականը և ճիշտը: Այսինքն, ստացվում է՝ «քրեական պատասխանատվությունից ազատման դիմաց մանդատդ վայր դիր»՝ մոտավորապես էսպիսի կոռուպցիոն բանաձև է Նիկոլ Փաշինյանը առաջարկում իր թիմակցին»:
«Աղազարյանը, քանի որ անկեղծության նկատմամբ կամ պարզունակ անկեղծության նկատմամբ հակում ունի՝ դա միշտ է դրսևորվել իր մոտ որպես վարքագիծ, յուրաքանչյուր նոր հարցազրույցում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների նորանոր ճնշումների փաստեր է բացահայտում, ճիշտ է, չի ասում՝ կոնկրետ ինչ դրսևորումներ է ունեցել: Իսկ եթե պատգամավորներից գնանք Կարեն Անդրեասյանի պարագան, կտեսնեք՝ այս հրապարակային հայտարարության պատճառով Նիկոլ Փաշինյանի ՄԻԵԴ-ում ինչքան են բազմանալու Հայաստանի դեմ կայացված վճիռները», - հայտարարեց Սուրեն Սուրենյանցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»․ Աղազարյանը՝ Սիմոնյանի հետ երեկվա հանդիպման մասին«Դա այդպես կլիներ, եթե Անդրեասյանն ինքը բարձրաձայներ ճնշման մասին, բայց նա շատ գոհ է հեռանում», - այս դիտարկման էլ ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Անդրեասյանը ամենամեծ հարվածն է հասցրել հրաժարական տալիս նիկոլ Փաշինյանի քաղաքական հեղինակությանը, որովհետև իր պաշտոնանկությունը կապել է այդ օրվա շղթայի հետ: [...]
Հետո գրել է, որ ամենաթունավոր պաշտոնն էր զբաղեցնում, և այլն, և այլն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի»․Կարեն Անդրեասյանը հայտարարում է ԲԴԽ նախագահությունից հրաժարվելու մասին
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.