Եթե Ուկրաինան հրաժարվի Պուտինի առաջարկից, հաջորդը կլինի շատ ավելի բարդ ու խիստ. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արխիվ:

Ուկրաինայի համար խաղաղ համաձայնագրի կնքման հաջորդ պայմանները, եթե Կիևը հրաժարվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած առաջարկից, կլինեն ավելի բարդ ու խիստ, ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ համաձայնագիր կնքել, Ուկրաինայի համար շատ ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է Նարիշկինը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։

Պուտինը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովի նախօրեին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում թվարկել է Մոսկվայի չորս պայմանները կարգավորման շուրջ բանակցությունների համար:

Դրանց համաձայն, Ուկրաինան պետք է դուրս բերի բանակը Դոնբասից և Նովոռոսիայից։ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից, Ուկրաինան պետք է դառնա չեզոք, որևէ դաշինքի չմիացող երկիր՝ առանց միջուկային զենքի, և, բացի այդ, Արևմուտքը պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները:

Կիևը և արևմտյան երկրներն անմիջապես մերժել և անընդունելի են որակել Պուտինի հրապարակած չորս նախապայմանները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կրկին առաջ է քաշում Ուկրաինայում խաղաղության դիմաց նախկինում մերժված ռուսական կողմի պայմանները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկն «անհեթեթ տեսլական է». Սալիվան