Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկն «անհեթեթ տեսլական է». Սալիվան


Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվան, արխիվ
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվան, արխիվ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի խաղաղության վերջին առաջարկը «լիովին անհեթեթ տեսլական է»:

Ըստ Սալիվանի՝ դա կհանգեցնի այդ երկրի հետագա գերակայության։

Գերմանիայի կանցլերը երեկ ասել է՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդները Իտալիայում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմանները, «քանի որ բոլորը գիտեին, որ դրանք լուրջ չեն»։

  • Ռուսաստանի նախագահը Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման էր նշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և «նովոռոսիայից», Մոսկվան կերաշխավորի, որ նրանք անվտանգ դուրս բերվեն, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ռուսաստանը գտնում է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։
  • Կիևը սա մերժել է. Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Պուտինի «խաղաղության» նոր առաջարկները համաձայնության գալու լուրջ փորձ չեն և առնչություն չունեն որևէ բանակցությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG