Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով։ Այդ նպատակով այսօր Երևան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է՝ մեկնարկելու վիզաների ազատականացման երկխոսությունըՎիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Երևանում կմասնակցի Եվրահանձնաժողովի փոխնախագահըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունում նշվում է, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում:
Այս ճանապարհը որոշ երկրների համար երկար է եղել՝ Մոլդովայի դեպքում 3-4 տարի, Վրաստանից 5 տարի պահանջվեց, Ուկրաինայից՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է շարունակվում են:
Հենց այս փորձը վկայակոչելով՝ Եվրահանձնաժողովը շեշտում է, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու, այդ ընթացքում վերահսկվելու են բարեփոխումները։
Հանձնաժողովը մասնավորապես ընդգծում է, որ հայաստանցիների համար Եվրամիության վիզան կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի ճամփորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանի, միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Եվրահանձնաժողովի փոխնախագահը Երևանում հայտարարել է, թե վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը վկայում է, որ Եվրամիությունը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ամրապնդել դաշինքի հետ կապերը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ սա կարևոր որոշում է՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վրա:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում ընդունելով Լյուքսեմբուրգի պաշտոնակցին՝ հատուկ հայտարարեց վիզաների ազատականացման մասին:
«Մենք հենց այսօր, ըստ էության, ունենք Հայաստան- Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական արդեն մեկնարկ, մենք ունենք մինչ այդ այս մասին դրական ուղերձը Եվրամիությունից, մենք ունենք Խաղաղության աջակցության գործիքի ներքո Եվրոպական միության աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք Եվրոպական միության դիտորդական առաքելություն և պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման վայրից այս գործիքը, այս առաքելությունը բավականին արդյունավետ է եղել», - ասաց Միրզոյանը:
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավյե Բետելը ևս շատ կարևոր որակեց այս իրադարձությունը:
«Ասել, թե վիզաների ազատականացումը կփոխի ամեն ինչ, սխալ կլինի, բայց դա նաև խորհրդանշական է: Այն կդյուրացնի մի երկրից դեպի մյուս երկիր մարդկանց շփումը, դա ավելի էժան կլինի, որովհետև մարդիկ էլ չեն վճարի վիզայի համար: Սա ավելի սերտ հարաբերություններին ուղղված ևս մեկ քայլ է՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ մարդկանց համար է: Տնտեսությունը կարևոր է, բիզնեսը կարևոր է, բայց առավել քան կարևոր է, որ ձեր քաղաքացիները կարող են առավել մոտենալ Եվրամիությանը: Եվրամիությունը միայն թվեր չեն՝ այն մարդկանց մասին է, և վիզաների ազատականացման միջոցով մենք միացնում ենք մարդկանց», - հայտարարեց Բետելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ողջունում ենք ԵՄ ԱԳ նախարարների որոշումը՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ. ՄիրզոյանՎիզաների ազատականացման հարցով Երևան ժամանած Եվրահանձնաժողովի փոխնախագահին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունել՝ պաշտոնյային տեղեկացնելով, որ Հայաստանում քննարկումներ են Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին:
Վարչապետը, սակայն, ասել է, որ այդ հարցում կարևոր կլինի լսել Եվրամիության գործընկերների դիտարկումները և խորհուրդները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցը դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մասՀենց այսօր Երևանում հերթական հավաքն էին կազմակերպել քաղաքական ուժերը, որոնք ստորագրահավաք են նախաձեռնում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով:
«Բոլորս համաձայն ենք, չէ՞, որ Հայաստանը պիտի գոյություն ունենա: Եվ ուրեմն գոյության այլ մեխանիզմ և այլ հնարավորություն մենք չենք տեսնում, մենք տեսնում ենք, որ միայն այս օրակարգի շնորհիվ Հայաստանը կարող է հարատևել», - հայտարարեց, մասնավորապես, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ հանրաքվեն պետք է անցկացնել միայն այն դեպքում, երբ Կառավարությունը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի, իսկ նման որոշում չկա: Բացի այդ, հավաքված ստորագրությունները դեռ բավարար չեն՝ Ազգային ժողովին պարտադրելու քվեարկել որևէ որոշման օգտին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ ձգտող ուժերը դիմեցին ԿԸՀ՝ ստորագրահավաքի հնարավորություն ստանալու
Your browser doesn’t support HTML5