Եվրամիությունը շնորհավորում է Իրանի նորընտիր նախագահին

Եվրամիության և Իրանի դրոշները, արխիվ

Եվրամիությունը շնորհավորում է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և նրա հետ բանակցություններում ներգրավվելու պատրաստակամություն հայտնում:

«Մենք ի գիտություն ենք ընդունում Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները և շնորհավորում ենք ընտրյալ նախագահ Մասուդ Փեզեշքիանին», - X սոցիալական ցանցում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Նաբիլա Մասրալին:

«Մենք պատրաստ ենք համագործակցել նոր կառավարության հետ՝ Եվրամիության քննադատական ներգրավվածության քաղաքականությանը համահունչ», - նշել է Մասրալին:

Փեզեշքիանն արևմտյան երկրների հետ «կառուցողական հարաբերությունների» կոչ է արել և հանդես է գալիս 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի վերակենդանացման օգտին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը