Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել հարևան Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանին, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով էլ ավելի կամրապնդեն «ավանդական բարեկամական հարաբերությունները»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Ադրբեջանի և Իրանի միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների», - ասված է Ադրբեջանի նախագահի ուղերձում:

Ալիևը Իրանի նորընտիր պաշտոնակցին հրավիրել է Ադրբեջան՝ «մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG