Մատչելիության հղումներ

Խամենեին հանդիպել է Փեզեշքիանի և Ջալիլիի հետ


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Թեհրան, 5-ը հուլիսի, 2024թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Թեհրան, 5-ը հուլիսի, 2024թ.

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին շաբաթ օրը հանդիպումներ է ունեցել երկրի նխագահի ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանի և երկրորդ փուլում պարտված թեկնածու Սայիդ Ջալիլիի հետ:

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին շնորհավորել է Փեզեշքիանին և գոհունակություն հայտնել, որ քվեարկությանը մասնակցության ցուցանիշը երկրորդ փուլում առաջինից բարձր էր:

Գերագույն առաջնորդը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահը երկրի զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկի, և հաջողություն է մաղթել նրան:

Ջալիլիի հետ հանդիպման ժամանակ Խամենեին բարձր է գնահատել նրա ընտրարշավի, ընտրողների ակտիվությունը խթանելու ջանքերի համար և հաջողություն մաղթել նրան, ասված է Իրանի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում:

Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53, Սայիդ Ջալիլին՝ մոտ 44 տոկոսը։

Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։

Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։

XS
SM
MD
LG