Երրորդ օրն է պաշտոնական Երևանը չի արձագանքում Բաքվին՝ պատրա՞ստ են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները և ստորագրել այդպիսի փաստաթուղթ նախքան հիմնական պայմանագրի կնքումը: Մոտ 20 օր առաջ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր խոսել, շաբաթավերջին էլ նրա օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնեց առաջարկը՝ նշելով, թե դա կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև: Բայց անգամ այս փաստաթղթի ստորագրման համար են ադրբեջանցի պաշտոնյաները Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ համարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն Երևանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը. ՀաջիևԱլիևը Երևանի հետ համաձայնության նոր ձևաչափ է առաջ քաշում՝ հիմնական սկզբունքների նախաստորագրումԵվ մինչ հայաստանյան բանակցողները լուռ են, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է՝ եթե Հայաստանը համաձայնի որևէ փաստաթղթի նախաստորագրման, Երևանի համար առանցքային հարցերը կմնան չլուծված:
«Եթե Հայաստանին պետք է, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքը կոնկրետ քարտեզով, ապա այդ փաստաթղթով դա չի լինելու: Եթե Հայաստանին պետք է, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից, այդ փաստաթղթով այդ հարցը չի լինելու, չի լուծվելու: Եթե Հայաստանին պետք է, որ ռազմագերիները վերադարձվեն հայրենիք, այդ փաստաթղթով ես չեմ տեսնում, որ դա արվում է», - ասում է Մարուքյանը:
Այդ փաստաթղթի հնարավոր ստորագրմամբ, Մարուքյանը կարծում է, որ չլուծված կմնա նաև Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը: Բացի այդ՝ կփակվի էջը, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել:
Այդ դեպքում ինչի՞ մասին է լինելու Բաքվի առաջարկած փաստաթուղթը՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը դժվարանում է ասել, բայց մի հանգամանքի վրա ամեն դեպքում ուշադրություն է հրավիրում. - «Այն առաջարկված է ադրբեջանական կողմից: Ադրբեջանը նորից պրոակտիվ է և ցույց է տալիս, որ ինքը իբր թե խաղաղասեր է և նորից պրոդուկտ ունի աշխարհին վաճառելու, իսկ Հայաստանը նորից ուշացած վազելու է էդ պրոդուկտի հետևից»:
Այժմ բանակցվող խաղաղության պայմանագրի փաթեթն էլ ի սկզբանե Բաքուն է առաջարկել Երևանին: Հետագայում, իհարկե, հայկական կողմն էլ իր առաջարկներն է ներկայացրել։
Բանակցությունների երկու տարիների ընթացքում Երևանը ժամանակ առ ժամանակ խաղաղության պայմանագրից դուրս այլ առաջարկներն էլ է արել, սական դրանք, ըստ Մարուքյանի, ընդհանուր առմամբ միջազգային հանրության աջակցությանը չեն արժանացել։ Օրինակ՝ հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու հայ - ադրբեջանական համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկությունը, որին Բաքուն չի պատասխանել։
«Այն անիրատեսական է բացարձակապես, և որևէ կերպ որևէ բան չի փոխում տվյալ պարագայում Ադրբեջանի չհամաձայնելը: Դուք լսե՞լ եք որևէ, օրինակ, Պետդեպի ներկայացուցչի, Եվրոպական միության, օրինակ, նախագահի, կամ, չգիտեմ, այլ պետությունների ղեկավարների որևէ հայտարարություն, որտեղ ասվում է, որ այս Հայաստանի առաջարկը շատ լավն է, պետք է Ադրբեջանը համաձայնի», - ընդգծում է Մարուքյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը վերահաստատում է հրադադարի խախտումների համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկը ԵՄ աջակցում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. ՌիտտերՀրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմը՝ Բաքվի սպառնալիքները կանխելո՞ւ համար. ինչ է այն ենթադրումԿլաարը ողջունում է հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմի Հայաստանի առաջարկըՎարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումըԽաղաղության պայմանագրի փոխարեն այլ փաստաթղթի ստորագրման դեպքում, Էդմոն Մարուքյանն ասում է, ամեն դեպքում Երևանի և Բաքվի միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, Ադրբեջանն էլ այդպես աշխարհին կներկայա որպես կառուցողական գործընկեր:
«Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Ադրբեջանի հետ, կա՛մ կնշանակվի դեսպան, որը կնստի երրորդ երկրում, որովհետև անպատկերացնելի է այս պահում, դեռևս չկա խաղաղության պայմանագիր, կա՛մ որևէ դեսպանի կհանձնարարվի հավատարմագրվել Բաքվում, բայց դա Հայաստանից չի արվի, այսինքն՝ մի երրորդ երկրից, հիմա ամենահարմար երկիրը Թիֆլիսն է կարծում եմ», - նշում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը:
Սա Էդմոն Մարուքյանի եզրակացությունն է, բայց հարցն իսկապես քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ՝ ԱԳՆ-ից դարձյալ չարձագանքեցին։