Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Պաշտոնական Բաքուն նախօրեին հայտարարեց խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու առաջարկի մասին, ինչին Երևանը դեռ չի արձագանքել։ Փոխարենը Հայաստանը պնդում է՝ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի տեքստն ու ստորագրել այն։
Իսկ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց՝ խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է՝ կրկին վերահաստատելով իր երկրի նախապայմանները։