ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը «չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի»․ արձագանք ՀԱՊԿ-ից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ

Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար, նախօրեին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Տասմագամբետովը միևնույն ժամանակ ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։

«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը պետք է չստեղծի անվտանգության սպառնալիքներ այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նախօրեին Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեցին։

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում», - հայտարարեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նաև շեշտելով, որ աշխատում են Երևանի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրեցին