Հունվարի 14-ից 15-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:
Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
«Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով», - նշված է հաղորդագրությունում:
Միրզոյանը վերջին անգամ ԱՄՆ-ում էր 2024-ի սեպտեմբերին: Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնենի մասնակցությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։