Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում այսօր կստորագրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՀՀ ԱԳՆ


Այսօր Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։

Հայկական կողմը նախօրեին հաղորդեց, որ հունվարի 14-ից 15-ը Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու՝ նշելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հունվարի 8-ին, չէր հերքել տեղեկությունը, սակայն փակագծեր էլ չէր բացել, միայն նշել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

Վաշինգտոնից արձագանքել էին՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեն»։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG