Ռուսական դատարանը երկարաձգեց «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքի ժամկետը

«Ազատություն» ռ/կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևան դատարանի դահլիճում, 31-ը մայիսի, 2024թ.

Ռուսական դատարանը ուրբաթ օրը որոշեց մինչև օգոստոսի 5-ը երկարաձգել «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևայի նախադատական կալանքի ժամկետը։ Այս մասին Կազանից հաղորդում է Reuters-ը։

Կուրմաշևան Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի։ Նա աշխատում է Պրահայում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում։ Անցած տարի ընտանեկան հարցերի պատճառով նա Կազան էր մեկնել, որտեղ ենթարկվում է դատական հետապնդումների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Պուտինից պահանջում է ազատ արձակել ամերիկացի լրագրողներ Կուրմաշևային և Գերշկովիչին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կազանի դատարանը հերթական անգամ երկարաձգեց «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքը