Այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է․ Վաշինգտոնը՝ Երևանի և Բաքվի համաձայնության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ, հայտարարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն և Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն ու Բաքուն պարտավորվել են հայցերը հետ կանչել, նախկին խնդիրների վերաբերյալ էլ նոր հայցեր չներկայացնել․ ՄիրզոյանԽաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, միջանցքի մասին որևէ դրույթ չկա․ ՄիրզոյանԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի կնքումից և վավերացումից հետո չի լինի․ ՄիրզոյանԲաքուն և Երևանը հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են