Ըստ ԱՆ-ի՝ երեկվա բախումներից բուժօգնության դիմած 101 քաղաքացիական անձանցից 85-ը դուրս է գրվել հիվանդանոցներից

Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցույցի մասնակիցների նկատմամբ, Երևան, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․

Ըստ Առողջապահության նախարարության՝ այսօր ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան, 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Նախարարությունը նշում է, որ դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար, իսկ մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանք ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Ըստ ՆԳՆ-ի՝ վիրավորների թվում նաև 16 ոստիկան կա։

«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ գնահատական ստանա․ ՄԻՊ