Եվրախորհրդարանը այսօր բանաձև ընդունեց՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի բոլոր քաղբանտարկյալներին՝ այդ թվում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային և The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին։
Կուրմաշևան Ռուսաստանի մեկուսարանում է 2023 թվականի հոկտեմբերից։
Քաղբանտարկյալների շարքում Եվրախորհրդարանի բանաձևում նշված են նաև ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը, իրավապաշտպան Օլեգ Օռլովը, Ալեքսեյ Նավալնիի թիմակից Քսենյա Ֆադևան, լրագրող Իվան Սաֆրոնովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կազանի դատարանը հերթական անգամ երկարաձգեց «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքըՄոսկվայի դատարանը երկարաձգեց ամերիկացի լրագրող Գերշկովիչի կալանքը