Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը պահանջում է ազատ արձակել Վլադիմիր Կարա-Մուրզային


Ռուսաստան - Վլադիմիր Կարա-Մուրզան դատարանում, Մոսկվա, արխիվ
Ռուսաստան - Վլադիմիր Կարա-Մուրզան դատարանում, Մոսկվա, արխիվ

Եվրոպական խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է բանաձև, որով Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել լրտեսության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով ապրիլի 17-ին 25 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հանրային գործիչ և հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային:

«Եվրոպացի օրենսդիրները խոստորեն դատապարտում են այդ վճիռը և պահանջում են անհապաղ ազատել Վլադիմիր Կարա-Մուրզային», - ասվում է բանաձևում, որտեղ կա նմանօրինակ պահանջ նաև բանտ նետված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ:

Բանաձևին կողմ են քվեարկել 508, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 31 պատգամավորներ: Եվրոպական խորհրդարանի բանաձևերն օրենքի ուժ չունեն և խորհրդատվական բնույթ են կրում:

XS
SM
MD
LG