Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի ղեկավարները պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզային


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան դատարանում, Մոսկվա, 17 ապրիլի, 2023թ.
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան դատարանում, Մոսկվա, 17 ապրիլի, 2023թ.

Վաղը Ռեյկյավիկում գումարվելիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին ընդառաջ Եվրոպայի խորհրդի ղեկավարները տարածել են համատեղ հայտարարություն, որով Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել 25 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Վլադիմիր Կարա-Մուրզային:

Հայտարարությունում ասվում է, որ Եվրոպայի խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Կարա-Մուրզային, բացարձակ անհիմն է համարում նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները և դատական գործընթացը համարում է շինծու:

«Կարա-Մուրզան դեմոկրատական արժեքների վաղեմի աջակից է, նա Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր է, Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեմ նրա խիզախ ելույթները հարգանքի են արժանի»,- ասվում է հայտարարությունում, որը ստորագրել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը և կառույցի այլ ղեկավարներ:

Կարա-Մուրզան դատապարտվել է ռուսական բանակի մասին «ֆեյք» տեղեկություններ տարածելու և պետական դավաճանության հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG