Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ։ Հավաքվածներն այստեղ են գիշերել։
Գիշերը հանգիստ է անցել։ Քաղաքացիներն «Ազատության»-ը ասացին, որ ոստիկանական ուժերի կուտակումներ չեն նկատել, պարեկային ծառայության մի քանի մեքենա կա տարածքում։
Նրանք երեկ շեշտում էին՝ ակցիաները շարունակական են լինելու։
Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված։ Ավելի վաղ գյուղացիներն ասել էին, որ իրենք Երևան չեն գալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։
Երեկ Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կային։
Ուրբաթ երեկոյան հաղորդվեց, որ Հայաստանը ու Արդբեջանը նախնական պայմանավորվել են Տավուշ-Ղազախի սահմանամերձ հատվածներից մի քանիսում սահմանազատման մասին:
Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատումը ձեռքբերո՞ւմ, թե՞ կապիտուլյացիա. տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ իշխանությունից ու ընդդիմությունից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի ու Ղազախի միջև չորս հատվածների սահմանազատումը Փաշինյանը պիլոտային է համարում