Մատչելիության հղումներ

Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ


Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին հիմնական խոչընդոտը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը։

Բեռլինը նշել է, որ պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել կայուն խաղաղության ճանապարհին։

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել՝ ընդգծելով՝ չէր ցանկանա, որ ո՛չ թերագնահատվեր, ո՛չ գերագնահատվեր տեղի ունեցածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG