Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
Նախարարությունը կից նաև լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ Ոստիկանության կողմից օրենքով նախատեսված գործողություններ ձեռնարկելուց հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Ապրիլի 7-ին Ներքին գործերի նախարարությունը ևս հաղորդել էր, որ ադրբեջանական կրակի հետևանքով Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը վնասվել է, տան բնակիչը վնասվածք չի ստացել։
Տեղի բնակիչն ադրբեջանական կրակոցներից փրկվել է տանը հարսի արած տեղափոխության շնորհիվ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի բնակիչը ադրբեջանական կրակոցներից փրկվել է տանը հարսի արած տեղափոխության շնորհիվ