Ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ ապրիլի 7-ին՝ կեսգիշերից հետո ընկած ժամանակահատվածում, Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր կրակոցների մասին Խոզնավարի, Արավուսի ու Սոթքի ուղղություններով։ Ադրբեջանն, իր հերթին, հայկական կողմին էր մեղադրել կրակ բացելու մեջ, ինչը Երևանը հերքել էր։