Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին օպերատիվ իրավիճակը, հանձնարարվել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել ծառայողական ու մարտական վիճակը»։
Հասանովը կարևորել է իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացվող վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացումը՝ ժամանակակից զենտեխնիկայի օգտագործմամբ, ապա այդ ուղղությամբ հանձնարարականներ տվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական տեխնիկայի ցուցադրություն, մարտական հրաձգություն՝ «Բաղրամյան» զորավարժարանում