Մատչելիության հղումներ

Պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ, 18 մարտի, 2024թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ, 18 մարտի, 2024թ.

Պաշտոնական Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, այսօր Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման», - հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։

«Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։ Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը», - նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը բնակիչներին ցույց է տվել Հայաստանի այն նույն ուրվագիծը, որը ցույց էր տվել ասուլիսի ընթացքում։

Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

XS
SM
MD
LG