Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս Ադրբեջանին ներկայացնեն ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։
«Օկուպացիայի գրեթե 30 տարիների ընթացքում Հայաստանի դրած ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորական անձանց կյանքի և առողջության համար», - հայտարարել է Ալիևան՝ նշելով, թե «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 340 ադրբեջանցի»։
Երեկ Բաքուն հաղորդել է, որ Աղդամում (Ակնա) ականի պայթյունից հերթական ադրբեջանցին է վիրավորվել։ Շեշտելով, որ ականների հարցը լուրջ խնդիր է մնում՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե Երևանը «տարբեր պատրվակերով հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»։
Մինչդեռ այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Ադրբեջանին։ Բաքուն պնդում է, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է, Երևանն էլ արձագանքում՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը մեղադրում է Բաքվին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու համար