Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն, այսօր վաղ առավոտյան Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել, մեկը վիրավորվել է։
Հաղորդագրության համաձայն, պայթյունից տուժածները գտնվել են տարբեր մեքենաներում։
Ադրբեջանը Ֆիզուլիի վերաբնակեցումը սկսել է այս տարվա օգոստոսից, այսօր հաղորդվել է, որ ևս 22 ընտանիք՝ 62 հոգի բնակություն է հաստատել Ֆիզուլիում, որտեղ ընդհանուր առմամբ մշտական բնակություն հաստատծների թիվը 811 է՝ 230 ընտանիք։