Բեռլինում վերսկսվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկ մեկնարկած բանակցությունները, X-ի իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Երեկ կայացել է արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել է եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։ Բացի այդ, Բերբոքն առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։
Միրզոյանի և Բայրամովի հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քննարկումների ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա․ Գերմանիայի ԱԳ նախարար