Բեռլինում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում են ԱԳՆ-ից։
Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:
Ավելի վաղ կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, ինչպես նաև Անալենա Բերբոքի առանձին երկկողմ հանդիպումները նախարարների հետ։
Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։