Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։
Բաքուն ևս հաղորդում է հանդիպման մեկնարկի մասին։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Բայրամովը Միրզոյանի հետ քնարկելու է «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագիծը»։
Հայաստանի վարչապետը երեկ հույս է հայտնել, որ բեռլինյան հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։
Միրզոյանն ու Բայրամովն այսօր հանդիպում են Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։