Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թբիլիսի, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։
«Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին», - Ֆեյսբուքում գրել է Զուրաբիշվիլին։
Փաշինյանը երեկ էր աշխատանքային այցով ժամանել Թբիլիսի, հանդիպել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, մասնակցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա