Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր, Թբիլիսիում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ձեռքբերումը մեր վերջին տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց՝ իր վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել միջպետական սահմանի սահմանազատման աշխատանքը ավարտին հասցնելու ուղղությամբ:
Ավելի վաղ կայացել էր Փաշինյան-Ղարիբաշվիլի առանձնազրույցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է՝ մասնակցելու երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։