Հայաստանի և Վրաստանի վարչապետները Թբիլիսիում ունեցած առանձնազրույցին քննարկել են այսօր կայանալիք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ՝ կարևորելով խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով է Վրաստանում։