Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Վրաստան:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսված է նաև Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին կարգավորելու երկարամյա հակամարտությունը։ Անցած տարվա հոկտեմբերին Թբիլիսիում անցկացվեց «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը։ Այդ օրը Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ համարելով այն խաղաղության օրակարգի կարևոր մաս։