Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ Կոնգրեսը կսկսի F-16-ներ Անկարային վաճառելու գործարքի վավերացումը

F-16

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հուսով է, որ ԱՄՆ Կոնգրեսը, նախագահ Ջո Բայդենի համապատասխան նամակից հետո, կսկսի Անկարային F-16 մարտական ինքնաթիռներ վաճառելու գործարքի վավերացումը, հայտնում է Haber Global հեռուստակայանը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում իր աղբյուրին։

«Մեր հայցերը՝ 40 միավոր F-16, Block-70 ինքնաթիռներ գնելու և արդեն ունեցած 79 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ փոխանցվել են ԱՄՆ-ին: Ակնկալում ենք, որ Կոնգրեսը կսկսի այդ առաջարկների հաստատման պաշտոնական գործընթացը: Դրական քայլ համարեք այն, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարական նամակ է ուղարկել օրենսդիրներին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյան:

Բայդենը չորեքշաբթի օրը նամակ է ուղարկել Կոնգրեսին F-16 կործանիչների հարցով Անկարայի հետ գործարքի վերաբերյալ։

Տարիներ առաջ Թուրքիան հայտնել է, որ ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչներ և արդիականացնել նախկինում ձեռքբերվածները:

Հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և Հունգարիան է մնացել միակ երկիրը, որի խորհրդարանում դեռ քվեարկության չի դրվել Ստոկհոլմի հայցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը օրենսդիրներին կոչ է անում հաստատել Թուրքիային F-16-ների վաճառքը