Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պնդում է, որ F-16-ների վաճառքը Թուրքիային համապատասխանում է ԱՄՆ շահերին


Ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, արխիվ
Ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, արխիվ

F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային համապատասխանում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների շահերին: Այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդից՝ մեկնաբանելով թուրքական խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումը:

«Նախագահ Բայդենը վաղուց է հայտարարել, որ ինքը Թուրքիային պատկանող F-16-ների պարկի արդիականացման կողմնակիցն է», - նշված է ԱՄՆ Անվտանգության խորհրդի պատասխանում։

Այս կառույցը, սակայն, նշում է, որ կործանիչների՝ Թուրքիային վաճառքի հարցում վճռորոշ դեր ունի ամերիկյան իշխանության օրենսդիր թևը։ «Սպառազինության արտահանման հարցում Կոնգրեսը որոշիչ դեր ունի, և օրենսդիրներից ոմանք արդեն իսկ հայտարարել են,որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին հավանություն տալը առանցքային գործոն կարող է հանդիսանալ Թուրքիային F-16-ի փոխանցման հարցում իրենց աջակցության տեսանկյունից», - նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG