Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ մասնագետները հայտնաբերել են Բելգորոդի մարզում խոցված ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի երկու «սև արկղերը»։ Դրանք տեխնիկապես լավ վիճակում են։
«Հայտնաբերվել են երկու «սև արկղերը»՝ թռիչքի պարամետրերը գրանցող սարքը և ձայնագրիչը, «սև արկղերը» փոխանցվել են քննիչներին»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
Երեկ Բելգորոդի շրջանի Կորաչանսկի բնակավայրի մոտ, ըստ ռուսական կողմի պնդումների, Ուկրաինայի Խարկովի մարզից արձակված հրթիռով խոցվել է ՌԴ ԶՈւ-ի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդանավում եղել են 65 ուկրաինացի գերիներ, որոնց պետք է տեղափոխեին Բելգորոդ՝ ռուս գերիների հետ փոխանակելու համար: Նրանցից բացի, օդանավում ևս 9 մարդ է եղել, բոլորը զոհվել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդում Իլ-76 է կործանվել. Մոսկվայի պնդմամբ՝ 65 ուկրաինացի գերիների տեղափոխող օդանավը խոցել է ուկրաինական զինուժը