Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, որ Իլ-76 օդանավը խոցվել է ուկրաինական ուժերի կողմից


Ռուսաստան - Իլ-76 օդանավի անկումը Բելգորոդի մարզում, 24-ը հունվարի, 2024թ.
Ռուսաստան - Իլ-76 օդանավի անկումը Բելգորոդի մարզում, 24-ը հունվարի, 2024թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի՝ այսօր կեսօրին Բելգորոդի մարզում տեղի ունեցած կործանման պատճառը ուկրաինական կողմի «ահաբեկչական գործողությունն էր»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը ֆիքսել են ուկրաինական երկու հրթիռների արձակումները։

Օդանավի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները, ինչպես նաև 65 ուկրաինացի գերիներ, որոնք Բելգորոդ էին տեղափոխվում փոխանակման նպատակով։

«Այս ահաբեկչական գործողությամբ ուկրաինական ղեկավարությունը բացահայտեց իր իրական դեմքը՝ արհամարհելով սեփական քաղաքացիների կյանքը», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG