Ռուսաստանի Բելգորոդի մարզում այսօր կեսօրին կործանված Իլ-76 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավը փոխանակման համար նախատեսված 65 ուկրաինացի ռազմագերիների էր տեղափոխում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ուկրաինացի գերիներից բացի օդանավում էին անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։