Մատչելիության հղումներ

Մոսկվան պահանջել է Իլ-76-ի կործանման հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել


Մոսկվան պահանջել է Բելգորոդի մարզում ռուսաստանյան Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, այսօր Նյու Յորքում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։

«Այս քայլը Կիևի վարչակազմի կողմից ահաբեկչական մեթոդների կիրառման հերթական դրսևորումն է», - հայտարարել է Լավրովը։

XS
SM
MD
LG