«Պնդելում եմ աղետի միջազգային հետաքննություն», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Բելգորոդի շրջանում երեկ ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանումը, որը, ըստ ռուսական կողմի, փոխանակման նպատակով ուկրաինացի ռազմագերիներ էր տեղափոխում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։
«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի բանտարկյալների կյանքի, հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը, սակայն, որևէ խոսք չի ասել ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների ու ինքնաթիռում փոխանակման նպատակով ռազմագերիների առկայության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդում կործանված օդանավը 65 ուկրաինացի ռազմագերիների էր տեղափոխումԶելենսկին նշել է, որ տեղի ունեցածի մասին լսել է Պաշտպանության նախարարության, Ուկրաինայի զինված ուժերի, Ռազմական հետախուզության ներկայացուցիչների զեկույցները։
«Անհրաժեշտ են հստակ փաստեր, այնքանով որքանով որ հնարավոր է՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ մեր վերահսկողությունից դուրս», - եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ երեկ Զելենսկին չեղարկել է իր ուղևորությունը երկրի կենտրոնական շրջաններ և արգելել է իր ծննդյան օրվա առիթով բոլոր հանդիպումները։ Այսօր Ուկրաինայի նախագահը դառնում է 46 տարեկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդում Իլ-76 է կործանվել. Մոսկվայի պնդմամբ՝ 65 ուկրաինացի գերիների տեղափոխող օդանավը խոցել է ուկրաինական զինուժը