Կառավարության այսօրվա որոշմամբ, Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-ի հոկտեմբերի 21-ից զբաղեցնում էր Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։
Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց հունվարի 5-ին։ Որոշմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մարզ․ վարչապետը դժգոհել էր մարզում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից։
Արմավիրի մարզ այցից առաջ էլ Փաշինյանը Լոռու մարզում էր։ Այնտեղ նա ևս խախտումներ արձանագրեց, դժգոհեց, խիստ քննադատեց պատասխանատու պաշտոնյաներին ու ազատեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն է սկսել վարչապետի այցելած դպրոցներում