Մատչելիության հղումներ

Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից


Կառավարության որոշմամբ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։

Որոշմանը նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել են մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ։ Փաշինյանն այցի ընթացքում կրկին թերացումներ էր նկատել։

Հովհաննիսյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ 2021թ. նոյեմբերին նշանակվել է Արմավիրի մարզպետ։

Նախօրեին էլ՝ վարչապետի Լոռու մարզ կատարած շրջայցից հետո, զբաղեցրած պաշտոնից ազատվել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը Լոռիում 6 համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցում։ Շրջել էր, դիտողություններ արել ու վերջում դժգոհություն հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG