Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում


Լոռի, Վանաձոր, վարչապետի այցը
Լոռի, Վանաձոր, վարչապետի այցը

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում վարչապետի հանձնարարությամբ։

Ուսումնասիրություններն արվելու են՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության ու արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ըստ Կառավարության՝ ուսումնասիրության ենթակա են Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենքը, Արմավիրի Ջրառատի ծանրամարտի նոր մարզադահլիճը, Ջանֆիդայի «Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճը, Լոռու մարզի Վանաձորի «Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճը, Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը։

Հիշեցնենք, որ վարչապետն օրեր առաջ այցելել էր մարզային նորակառույց դպրոցներ ու մարզադահլիճներ, որտեղ կասկածի տակ էր դրել շինարարության ու գույքի որակը, չնայած դրանք արդեն պատրաստ էին շահագործման, ու երկրի ղեկավարն այցելել էր բացման արարողություններ անցկացնելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն է սկսել այդ դպրոցներում ու մարզադահլիճներում։

Վարչապետի շրջայցից հետո պաշտոններից ազատվել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու ու Արմավիրի մարզպետները։

XS
SM
MD
LG