ԱԽ քարտուղար. Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև համաձայնությունը շատ կարևոր քայլ է դեպի խաղաղության պայմանագիրը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր դրական քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Որոշակի չափով այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ, իսկ խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է», - շաբաթ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ Երևանը պատրաստ է նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ ստորագրել այդ փաստաթուղթը, բայց եթե չստացվի, ապա՝ «հնարավորինս ամենաշուտ ժամկետում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմն արդեն համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել առանց միջազգային երաշխավորների, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց. - «Խաղաղության բանակցությունները, որ ընթանում են արտգործնախարարների մակարդակով, հրավեր ունեն Վաշինգտոնում շարունակելու դրանք: Եկեք, տեսնենք, թե ինչ արձագանք կլինի [Բաքվից] և կհասկանանք, թե ինչպես ենք շարունակում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայկական կողմը դրական է արձագանքել Բլինքենի՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման առաջարկինՎաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ քննարկում այս պահին չկա. ԱԺ նախագահ