Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հայ-ադրբեջանական համաձայնությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի հարատև խաղաղության հաստատմանը:

Այդ մասին ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը: ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին օգտագործել այն փոխադարձ վստահություն կայացնելու և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի», - ասել է Դյուժարիկը:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի համաձայնությունը գերիների և կալանավորների փոխանակման ու վստահության կառուցման միջոցների մասին ողջունել են մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ և միջազգային քաղաքական կառույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG