Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով»․ Փաշինյան


«Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի ժեստ, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի», -X-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ տարածած համատեղ հայտարարությանը։

Փաշինյանը նաև նշել է․ - «Իր հերթին, հումանիզմի արժեքներով առաջնորդվելով և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»։

Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

XS
SM
MD
LG