Ռուսաստանում առաջիկա մարտի 17-ին նախագահ կընտրեն. Դաշնության խորհուրդն այսօր միաձայն ընդունեց այդ մասին որոշումը՝ ազդարարելով նախընտրական արշավի մեկնարկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաշնային խորհուրդն ընդունեց ՌԴ նախագահական ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու որոշումըԳլխավոր գործող անձը՝ մոտ երկու տասնամյակ իշխանավարող Վլադիմիր Պուտինը, սակայն, դեռ հրապարակավ չի ասել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք կրկին առաջադրվել։ «Մեդուզա»-ն ամիսներ առաջ գրել էր, թե Կրեմլն արդեն պատրաստվում է Պուտինի նախընտրական արշավին։ Ըստ այդ հրապարակման՝ նախագահականում ակնկալում են, որ Պուտինը կստանա ձայների 80 տոկոսից ավելին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլում արդեն մտածում են 2024-ի նախագահական ընտրությունների մասինԱվելի վաղ «ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի նախագահը Պուտինից հետո» հարցին Կրեմլի խոսնակը կարճ պատասխան էր տվել. - «Պուտինի նման, կամ ուրիշ, բայց Պուտինին նման»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի նախագահական ընտրություններում Պուտինը կվերընտրվի ձայների ավելի քան 90 տոկոսով․ ՊեսկովԱյսօր Ռուսաստանում ընդդիմություն որպես այդպիսին չկա, Պուտինի կոշտ քննադատները կամ անազատության մեջ են, կամ էլ հեռացել են երկրից: Այնուամենայնիվ, կալանավայրից ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կոչ է արել աջակիցներին քվեարկել Պուտինի դեմ: «Կոչ ենք անում բոլորին գալ ընտրատեղամասեր և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Դա կարելի է անել՝ ձայն տալով ցանկացած այլ թեկնածուի», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Նավալնիի աջակիցներն արդեն իսկ մի շարք քաղաքներում պաստառներ են կախել՝ «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնին կոչ է անում ռուսաստանցիներին 2024-ի մարտի 17-ին քվեարկել Պուտինի դեմԱյս պահին ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել կոմունիստների երկարամյա առաջնորդ Գենադի Զյուգանովը, Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը, Դոնեցկի ռուսամետ անջատողականների նախկին ռազմական առաջնորդ, ներկայումս կալանավորված Իգոր Ստրելկովը (Գիրկին) և Ռժևից լրագրող Եկատերինա Դունցովան։ Նաև «Նոր մարդիկ» կուսակցությունն է նախատեսում առաջադրել իր թեկնածուին, ում՝ դեռ հայտնի չէ։
Ընտրություններին հնարավոր է մասնակցի նաև «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, ով հրապարակավ հայտարարում է, որ դեմ է Ուկրաինայի դեմ պատերազմին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան ասել է, թե Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունները «կանցկացվեն աշխարհաքաղաքական նման թունավոր մթնոլորտում»։
Պամֆիլովան նաև հավելել է՝ Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից բռնակցված շրջաններում ընտրություններն անցկացնելու որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 12-ը:
Նախագահը Ռուսաստանում ընտրվում է վեց տարի ժամկետով, ընդ որում՝ 2018 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում 71-ամյա Պուտինը հնարավորություն ունի ոչ միայն եկող տարի մասնակցել ընտրություններին, այլ նաև՝ 2030 թվականին:
Պուտինը Կրեմլ է մտել 2000 թվականին, 2008-ին նրան չորս տարով նախագահի պաշտոնում փոխարինել էր մտերիմ թիմակից Դմիտրի Մեդվեդևը, ով մեկ ժամկետ ղեկավարելուց հետո՝ 2012-ին նախագահի աթոռը վերադարձրեց Պուտինին՝ մինչ այդ կազմակերպելով սահմանադրական փոփոխություններ, որոնց համաձայն նախագահը Ռուսաստանում ընտրվում է ոչ թե չորս, այլ՝ վեց տարով: